Ինչ պայմաններում է մարզվում մեր չեմպիոնը. ՖՈՏՈՇԱՐՔ

 

Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Դուք չեք հավատա իհարկե

Սա Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան Գյումրու հունահռոմեական ոճի ըմբշամարտի մարզադպրոցն է: Էսօր եմ նկարել, երկու տարի առաջ էլ էր նույնը, երբ աշխարհի չեմպիոն դառնալուց հետո նախարարը եկավ նայեց-նայեց, գնաց, չորս տարի առաջ էլ էր նույն վիճակը, ութ տարի առաջ էլ, եւ այդպես շարունակ: Էլի կգան, կնայեն-կնայեն ու ռադ կլինեն` «բյուջեում փող չկա», «հետո», «շուտով» կասեն ու պահանջատերերին կասեն` սուս մնացեք` պատերազմ է կողքուբոլորը, փող չկա, յա...: Այս դպրոցն է մեծամեծ մարզիկներ տվել, այստեղ են մարզվել ու մարզվում Արթուրը եւ իր ընկերները, ամեն մեկը մի զուլում է, ուղղակի շատ տեղ չի եղել շատ մարզիկներ ուղարկելու, լուրջ եմ ասում...:

Դպրոցը համայնքային է, ու նորոգման կամ նորը կառուցելու համար էլի փող չկա, հազիվ ծայրը ծայրին է հասցվում կասեն: Ծանր մարզումների դահլիճը հատակ չունի, տախտակները վաղուց չկան, գետին է բետոնից, մարզումների ժամանակ փոշի է կանգնում, զուգարան, ցնցուղարանին նայեք, պատերի սնկերին ու բորբոսին նայեք ...:

Զարհուրելի բան է. այսօրինակ շնորհքներով ու էներգիայով մարդիկ եւ այսպես ընչաքաղց ու փչացած իշխանություն ....

Պրիվետ սոված Խեռժիկ, արի էքսկուրսիա անեմ Գյումրու բոլոր չեմպիոնների ու փոխչեմպիոնների մարզադպրոցներով, արի ծանոթացնեմ մարզիչների հետ, որոնց կերազեին իրենց թիմերում ունենալ աշխարհի ամենաառաջավոր սպորտով երկրները: Արամ պապն է լուսանկարում` մարզիչների մարզիչը, Գյումրու պատվավոր քաղաքացի:

Read more

Կարեն Գիլոյանն իրականացրեց իր վաղեմի և խենթ երազանքը (ֆոտո)

Կարեն Գիլոյանը 8 տարի առաջ՝ Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ հայտարարել էր, որ ինքը կսափրի իր գլուխը, եթե Հայաստանը օլիմպիական խաղերում ոսկե մեդալ վաստակի:

Mediamax-ի լուսանկարը ներկայացնում ենք առանց մեկնաբանության:

 


Read more

Գոռ Մինասյանը` Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 

Ռիոյի Օլիմպիական խաղերում այսօր խաղարկվում է ծանրամարտի մեդալների վերջին հավաքածուն տղամարդկանց գերծանր քաշային կարգում: Այստեղ Հայաստանը ներկայացնում են երկու մարզիկներ` Գոռ Մինասյանը և Ռուբեն Ալեքսանյանը: Պոկում վարժությունից հետո Գոռ Մինասյանը 210 կգ արդյունքով 3-րդն էր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը` 195 կգ արդյունքով 6-րդը:

Հրում վարժությունը Գոռ Մինասյանը սկսեց 236 կգ-ից և վստահ բարձրացրեց ծանրաձողը: Երկրորդ մոտեցմամբ հայ ծանրորդը գլխավերևում պահեց 241 կգ-ը, սակայն մրցավարները չհաշվեցին նրա մոտեցումը: Նույն քաշը Մինասյանը կարողացավ ֆիքսել միայն երրորդ մոտեցումով և երկամարտում ցուցադրեց 451 կգ արդյունք:

Ռուբեն Ալեքսանյանը հրում վարժության առաջին մոտեցումով բարձրացրեց 245 կգ ծանրաձողը: Հայ ծանրորդի երկրորդ մոտեցումը` 254 կգ, անհաջող էր: Ռուբեն Ալեքսանյանը երրորդ մոտեցումով ևս չկարողացավ բարձրացնել 254 կգ-ը, ինչը նրան բրոնզե մեդալ կպարգևեր:

Այսպիսով, Գոռ Մինասյանը 451 կգ ցուցանիշով դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, իսկ Ռուբեն Ալեքսանյանը 440 կգ-ով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:

Read more

«Այս ամենն աղբ է, ինձ արդեն չի հետաքրքրում` ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը». Միհրան Հարությունյան

 

Միհրան Հարությունյանը Խառը գոտի եկավ սպիտակ շապիկով, որի վրա իր փոքրի աղջկա նկարն էր: Ձեռքին արծաթե մեդալն էր: Նա շատ հիասթափված էր և ընդամենը մեկ նախադասությամբ ամփոփել է կատարվածը.

«Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է: Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում այս ամենը աղբ է»,- մեր մարզիկի խոսքերն է մեջբերում Totoexpert-ը:

Հիշեցնենք, որ 66 կգ քաշային կարգում հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը եզրափակիչում պարտվեց Դավոր Շտեպանեկին և մրցավարական կողմնակալության պատճառով դարձավ արծաթե մեդալակիր:

Read more

20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. Արթուր Ալեքսանյանի ոսկե հաղթանակը

 

 

20 տարի անցՀայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն:Գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը դարձավ անկախ Հայաստանի պատմության երկրորդ օլիմպիական չեմպիոնը՝ կրկնելով Արմեն Նազարյանի հաջողությունը: Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի 98 կգ քաշային կարգի եզրափակիչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ կուբացի Դանիել Յասմանի Կաբրերայի նկատմամբ:


Read more