«Ռուբեն Հախվերդյանին սպառնում են»

 

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Քիչ առաջ խոսացել եմ Ռուբեն Հախվերդյանի հետ, ով այսօր երեկոյան պետք է համերգ տա Օպերայի հրապարակում: Նա ասաց, որ նրան օրվա ընթացքում մի քանի անգամ զանգահարել են անծանոթ տղամարդիկ և կանայք, խորհուրդ տալով և անգամ սպառնալով, որպեսզի նա չգա հրապարակ: Ռուբենն, իհարկե գալու է և երգելու է, և իր խոսքն է ասելու, ինչպես միշտ է ասել, որքան էլ չսպառնան ու չֆշշացնեն չեկիստ ագենտները: Ռուբեն Հախվերդյանը այսօր և միշտ լինելու է այնտեղ, որտեղ իր ժողովուրդն է»:

Read more

Մեր հարսանիքի փեսացուն երիտասարդ է. Վարուժան Ավետիսյանի նոր կոչը՝ բանտից

 

«Սասնա Ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը «Վարդաշեն» ՔԿՀ-ից կոչով կրկին դիմել է երիտասարդությանը:

«Սասնա Ծռեր» խմբավորման փոքրիկ խենթությամբ սկիզբ առած ազգային-ազատագրական շարժումը պետք է ավարտվի ինքնիշխան պետության ծնունդով:


Read more

«Բժշկին պարտադրել են վիրահատության ժամանակ կտրել Պավլիկ Մանուկյանի ոտքերը»

 

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանի վիրահատությանը:

«Այսօր ինձ պատմեցին, որ մեծ ճնշում է եղել Պավլիկ Մանուկյանին վիրահատող բժշկի վրա: Բժշկին պարտադրել են, որ վիրահատության ժամանակ կտրի հերոսի ոտքերը, սակայն բժիշկը կտրականապես դեմ է եղել և ոչ մի կերպ չի համաձայնել գնալ նման քայլի: Զարհուրելի է: Հիշում եք, Պավլիկի ոտքերին կրակել են գնդացրից, այսինքն ի սկզբանե կար միտումը: Ի դեպ, պատմողը բավականին մոտ առնչություններ ունի իշխանության շրջանակների հետ և պնդում էր իր տեղեկության հավաստիությունը: Ամեն դեպքում ինձ շատ իրական թվաց այս պատմությունը և ես սարսափ ապրեցի մարդուն ոչնչացնելու այսպիսի ցանկությունից»,- գրել է Ալեքսանյանը:

Read more

Բանաստեղծություն նվիրված հաց բերողին

Հաց եմ բերել, տղե՛րք,
Խղճիս վա՛րձն եմ բերել,
Ես ձեր ցա՛վը տանեմ,
Անու՛շ արեք,
Հայոց անցած փառքի
Վերադա՛րձն եք,
Տե՛րն եք,
Հզոր ձեր բազուկով
Մի՛շտ կփայլեք։
Մենք մեր հողի վրա
Ավելորդ ենք եղել,
Իրար խո՛րթ ենք եղել
ՈՒ անընտել,
Իշխանները ծախված
Շողոքորթ են եղել
ՈՒ քամու՛ն են տվել
Երկիրը մեր։
Հաց եմ բերել, տղե՛րք,
Հոգուս լա՛ցն եմ բերել,
Խեղճությունն ու ո՞ղբն է
Ընթացքը մեր...
Ես ձե՛ր կողքին, ձե՛զ հետ
Հայոց հա՛րցն եմ բերել,
Ես ձեր ցա՛վը տանեմ,
Սասնա՛ Ծռեր։

Խաչիկ Մանուկյան
Read more

CNN. Սարսափելի ֆոտոներ հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի վնասվածքից (ֆոտոշարք)

CNN-ն անդրադարձել է հայ ծանրորդ Անդրանիկ Կարապետյանի սարսափելի վնասվածքին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվող Օլիմպիական խաղերում:

77 կգ քաշայինների պայքարի պոկում վարժությունից հետո 2016թ. Եվրոպայի չեմպիոնը 174 կգ արդյունքով երկրորդ տեղում էր, սակայն հրում վարժությունում 195 կգ-ին երկրորդ մոտեցման ժամանակ վնասեց ձեռքը եւ չկարողացավ շարունակել պայքարը: 20-ամյա Կարապետյանն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

CNN-ի հոդվածը հրապարակվել է «Սարսափելի վնասվածքը վերջ դրեց Անդրանիկ Կարապետյանի օլիմպիական երազանքին» վերնագրով:

Անդրանիկ Կարապետյանը ծնվել է 1995 թվականի դեկտեմբերի 15-ին Վաղարշապատում։ Նա պատանիների ու երիտասարդների աշխարհի չեմպիոն է,  2015-ի Եվրոպայի փոխչեմպիոն, 2015 թ․աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 2016-ի Եվրոպայի չեմպիոն։ Մեկ անգամ եղել է Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակում։ Անձնական մարզիչն է Վիգեն Խաչատրյանը։

Այդ քաշային կարգում օլիմպիական չեմպիոն էր դարձել Ղազախստանը ներկայացնող Նիջաթ Ռահիմովը՝ 379 կգ (165+214), որը անձնական ավելի ցածր քաշի շնորհիվ գերազանցեց չինացի Լյուին: 2012թ. օլիմպիական չեմպիոնը եւս երկամարտում հավաքեց 379 կգ (177+202) եւ գրավեց երկրորդ տեղը:

Read more