Մոսկվայում սպանված անձանից մեկը Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է

NewsBook-ի տեղեկություններով` երեկ Մոսկվայում սպանված երկու անհայտ անձանցից մեկը Ձուկ մականվամբ Արմեն Իսրայելյանն է: Հիշեցնենք, որ նա ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի նախկին աշխատակիցն էր և ժամանակ առաջ նրան մեղադրում էր իրեն ազատությունից ապօրինի զրկելու և գումարներ պահանջելու մեջ: Այնուհետև նույն Իսրայելյանը հանդես եկավ մի շարք իրարամերժ հայտարարություններով, որոնք, ըստ էության, հերքում էին իր մեղադրանքները: Նշենք նաև, որ երկրորդ անձը Ճուտ մականվամբ նույնպես Մալաթիայի բնակիչ Էդուարդ Նշանայանն է: Նյութի աղբյուրը ` Newsbook.am
Read more