«Հաց բերողը» 17 օր հացադուլի մեջ է. նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է

Ազգային Ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանն ու Էդմոն Մարուքյանն այսօր առավոտյան դատապարտյալների հիվանդանոցում տեսակցել են «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին, որի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։ Ազգային ժողովում այսօր այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը։



Read more

«Մխիթարյանը ձևացրել է, որ վնասվածք է ստացել, որպեսզի գնա դահուկներով սահելու». Թվիթը մեծ արձագանք է ստացել

 
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն երեկ հաստատեց, որ թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի «Սաութհեմփթոնի» դեմ խաղին վնասվածքի պատճառով:

Read more

ՊԵԿ-ում աշխատանքից ազատվել է 258 աշխատակից. Կարեն Կարապետյան

Վերջին 4 ամսվա ընթացքում, ՊԵԿ համակարգի օպտիմալացման արդյունքում, այլ աշխատանքի է անցել կամ աշխատանքից ազատվել 258 աշխատակից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


Read more

Ադրբեջանի ԶՈւ հարձակման փորձը 25.02.2017 (Տեսանյութ)

Առաջին օղակը մատնանշում է «Տրոպա» ականազերծող համակարգի արձակումը: Երկրորդում կարող եք տեսնել դրա արձակումից հետո առաջացած փոշին, ինչպես նաև հայկական կողմի պատասխան կրակը: Երրորդ կադրում` ադրբեջանական ստորաբաժանումների փախուստն է` հայկական կողմի կրակի տակ: Կադրերը արտացոլում են գործողությունները Ակնի (Աղդամի) ուղղությամբ:
Իսկ վերջում պարզ երևում են Մարտունու հատվածում թողած դիակները։

Արծրուն Հովհաննիսյան
Read more

Գարիկ Մարտիրոսյանը «Երեկոյան Ուրգանտ»-ի ժամանակ ծածանել է Հայաստանի դրոշը (տեսանյութ)

 

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Գարիկ Մարտիրոսյանը հյուրընկալվել է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Երեկոյան Ուրգանտ» («Вечерний Ургант») հեռուստաշոուին, որի ընթացքում Մարտիրոսյանը սուր հումորով փայլելուց զատ՝ առիթը բաց չի թողել խոսելու Հայաստանի և հայերի մասին:


Աստղը նշել է, որ ինքն ու հեռուստատեսությամբ երևացող մյուս հայտնի հայերն այս կամ այն ձևով գովազդում են Հայաստանը:


«Ուզում եմ ասել, որ ես որևէ հատուկ բան չեմ անում Հայաստանը գովազդելու համար: Բայց հուսով եմ, որ մենք մեր արածով օգնում ենք, որպեսզի ուշադրությունը, բառի լավ իմաստով, գամվի հայերի, Հայաստանի ուղղությամբ»,-նշել է հումորիստը:

Այնուհետև հաղորդավար Իվան Ուրգանտը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբում խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասին: Մարտիրոսյանը նշել է, որ Մխիթարյանն իրավամբ հայ ազգի պարծանքն է, որին իրենք բոլորը ցանկանում են հավասարվել:


Հաղորդման կուլմինացիոն պահը եղել է ամենավերջում, երբ Ուրգանտը Մարտիրոսյանին է տվել հայկական եռագույնն ու նրան «չեմպիոն» անվանել: Այնուհետև Մարտիրոսյանն ու Ուրգանտը միասին ծածանել են Հայաստանի դրոշը:

Read more